Արմինֆո. Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:
Կոստանյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բացի դաշինքի կազմում կլինի նաև «Առաքելություն» կուսակցությունը և բազմաթիվ մասնավոր անձինք և գործիչներ, որոնք մասնակցել են հեղափոխությանը: Նրա խոսքով, ցուցակը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը: Ցուցակը ներառում է 170 մարդ: