Արմինֆո. Օգոստոսի 28-ին, ժամը 20:39-ին «911ե ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ-Քարակերտ գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107ե մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1976 թ.) ավտոմեքենան բախվել է «Opel vectraե մակնիշի (վարորդը՝ Հ. Բ., ծնված 1950թ.) ավտոմեքենային, այնուհետև հարվածել կայանած «SCANIAե մակնիշի (վարորդը՝ Իլյա Ս., Վրաստանի քաղաքացի, ծնված 1976թ.) բեռնատարին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ի, «ՎԱԶ-2107ե մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ի (2011թ.) դիերը տեղափոխվել են «Արմավիրիե ԲԿ, իսկ ուղևորներ Ա. (ծնվ. 2003թ.) և Վ. (2004թ.) Ա.-երի դիերը փրկարարների և քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել «Արմավիրե ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: