
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանել <Լիդիան Արմենիա> ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակը:
<ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների հիմնական սկզբունքը Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է: Իսկ ՀՀ ԱԳՆ առաքելությունն է՝ աջակցել հայկական տնտեսվարող սուբյեկտներին արտերկրում իրենց գործունեությունն արդյունավետ իրականացնելու հարցում: <Լիդիան Արմենիա> ՓԲԸ հետ կապված հարցն անհրաժեշտ է այլ գերատեսչության ուղղել, որն անմիջական առանչություն ունի ընկերության հետ>,- այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: «Լիդիան Արմենիաե ՓԲԸ-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիաե ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար: «Եղեգնաձոր ՋՕե ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդին Արմենիաե ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար: Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիաե ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազե ջրատարից ջրի օգտագործման համար, ինչպես նաև շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով: