


Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի օրակարգը ներառել է երկկողմ հարաբերությունների խորացումը միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների քննարկումները: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժ.պ. Աննա Նաղդալյանը:
«Այն փաստը, որ գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված էին մեծ թվով խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ցույց է տալիս, որ գերմանական կողմը մտադիր է ամրապնդել առևտրի և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություներ, դրանք վերաբերվում են ներդրումներին և համատեղ ծրագրերին: Դրանցից մի մասի մասին հրապարակվել է: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանն այդ ուղղությամբ կներկայացնի կոնկրետ առաջարկներ և ծրագրեր», - ասել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ կարևոր օրակարգային հարց էր նաև հարաբերությունները Եվրամիության հետ, մասնավորապես, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները: «Եվ այս հարցում մենք հստակ հավաստիք ստացանք Գերմանիայից», - ամփոփել է նա:-



