Արմինֆո. Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար <Լուսավոր Հայաստան> և <Հանրապետություն> կուսակցությունները ստեղծել են <Լույս> դաշինքը: Այդ մասին նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է <Լուսավոր Հայաստան> կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Դաշինքի ընտրացուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ տեղում Ավագանու խորհրդում <Ելք> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է, երրորդ տեղում՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: <Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը>,- ասել է Մարուքյանը:
Ինչպես նշել է արդարադատության նախարար, Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, իրենք մայրաքաղաքի արդար կառավարման հայտ են ներկայացնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցեն` դերասան Հայ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիրե, Զարուհի Փոստանջյանը («Երկիր Ծիրանիե), Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ), Արտակ Զեյնալյանը («Լուսավոր Հայաստանե և «Հանրապետությունե կուսակցություններ): Մասնակցելու ցանկություն են հայտնել նաև հայտնի հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, ով նաև Անդրեաս Ղուկասյանի կինն է («ԳԱԼԱե կուսակցություն): <Ժառանգություն> կուսակցությունը որոշել է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել Րաֆֆի Հովաննիսյանի թեկնածությունը, իսկ <Օրինաց երկիր> կուսակցությունից քաղաքապետի պաշտոնի թեկնածու կառաջադրվի <Օրինաց երկիր> կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
ՀՀ ԿԸՀ-ն Երևանի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակել սեպտեմբերի 23-ը: Նախընտրական արշավը կսկսվի սեպտեմեբրի 10-ից: