Արմինֆո.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցելությունը բոլորովին պատմական չէր և հատուկ նշանակություն չուներ: Այս մասին օգոստոսի 27-ին ասուլիսում հայտնել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փորձագետը նշել է, որ այդ այցը որոշակի առումով ճանաչողական էր, և հիմնականում բաղկացած էր պաշտոնական արարողություններից, որոնք պլանավորված էին վաղուց, դեռ Հայաստանի նախկին իշխանությունների կողմից:
Իսկանդարյանը նշել է, որ այցի նպատակը դեպի Վրաստանն ու Ադրբեջան ավելի հասկանալի էր, քան Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները:
Ըստ վերլուծաբանի, հետաքրքիրն այն էր, որ երեք երկրներից միայն Վրաստանը կստանա որոշակի գումար, մոտ 200 մլն եվրո, բայց ՆԱՏՕ-ի անդամության առումով ստացավ սառը ցնցուղ: Ադրբեջանում, կողմերը չեն հասել որևէ կոնկրետ պայմանավորվածության գազի առումով, և գազի տարանցիկ երթուղու բացման մասին խոսակցությունները, ըստ փորձագետի, անհիմն են, առնվազն առաջիկա տարում, իսկ գազի ծավալներն այնքան էական չեն, որպեսզի դրանք հետաքրքրեն Գերմանիային:
Բացի այդ, ըստ Իսկանդարյանի, Մերկելը Բաքվում բարձրացրել է մարդու իրավունքների հարցը, որը բնորոշ է Ադրբեջանի համար, բոլոր պաշտոնյաներն այցի ընթացքում բարձրացրել են այդ հարցը: «Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, որևէ արմատական բան չեն խնդրել, և կարծում եմ, որ դա շատ լավ քայլ էր կառավարության կողմից», - ասել է քաղաքագետը, հավելելով, որ վարչապետ Փաշինյանն ստացել է Գերմանիա այցելելու հրավեր: «Բացի այդ, կողմերը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցը», - ասաց փորձագետը:
Քաղաքագետը հավելել է, կանցլերի այցի նկատմամբ հայ հասարակության ուշադրությունը մեծ էր: «Նախկին իշխանությունները սովոր էին աշխատել ցածր լեգիտիմության պայմաններում, իսկ այժմ ամեն ինչ կտրուկ փոխվել է, ներկայիս կառավարությունը վայելում է բարձր լեգիտիմություն: Մերկելի այցը Վրաստան կրկին անցավ լավ, կովկասյան հյուրընկալությամբ, իսկ Ադրբեջանում ներկայացվել է միայն նախագահի մամլո ծառայությունից տրամադրված տեղեկատվությունը: Հայաստանում այցը տեղի ունեցավ նոր կառավարության գաղափարախոսության ոգով»,-ընդգծել է քաղաքագետը:
Իսկանդարյանը նաև նշել է, որ բարձր վարկանիշի պայմաններում անհրաժեշտ է անել այն, ինչը չի արվել նախկինում, երբ վարկանիշը ցածր էր: «Հիմա ստացվում է, որ Մերկելը շրջեց Հյուսիսային պողոտայում, կերավ ձմերուկ, ինչը ոչ պատմական իրադարձություն է, ոչ էլ ձեռքբերում», - եզրափակել է փորձագետը: