


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին այցելել է ԳՈւՄ-ի շուկա։
«Ազատությանե հետ զրույցում վարչապետն ասել է, որ շուկայում թանկացումների վերաբերյալ ահազանգեր է ստացել։ «Եկել եմ ԳՈւՄ-ի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ: Ահազանգեր կան, որ շուկայում թանկ է, ցանկացա համոզվել և նաև պատճառները հասկանալ։ Համոզվեցի, որ, օրինակ, պամիդորի, վարունգի, սմբուկի մի շարք կարևոր էս սեզոնի բանջարեղենի գները տարօրինակ բարձր են, և նաև տարօրինակ է, որ էս սեզոնին ջերմոցային լոլիկ, վարունգ է հայտնվել շուկայում, որովհետև Հայաստանի համար մի քիչ անսովոր է, էս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինիե, - ասել է Փաշինյանը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,
2018 թ. ապրիլից մինչև հուլիս ներառյալ ամեն ամիս դեֆլյացիա է դիտվում, մինչդեռ 2017 թ. սպառողական գների նվազումն սկսվել էր մայիսից և շարունակվել ողջ ամռան ընթացքում: ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների, 2018 թվականի հունվար-հուլիսին գնանկումը կազմել է 1,7%, 2017-ի նույն ժամանակահատվածի 1.4%-ի համեմատ:Դա պայմանավորված էր պարոնային ապրանքների 5.4% էժանացումով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4%, ծառայությունների սակագները`1.2%: Սպառողական շուկայում տարեկան կտրվածքով գրանցվել է 2.4% գնաճ, ինչին նպաստել են պարենային ապրանքների գների 2% աճը, ոչ պարենային ապրանքների 4.9% թանկացումը և ծառայությունների սակագների 1.5% աճը: Պարենային ապրանքների ամսական միջին գնանկումը հունվար-հուլիսին կազմել է 0.2%՝ կրկնելով անցած տարվա միտումը:


