


Արմինֆո. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկնաբանել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից Արտակ Պողոսյանի ազատման պատճառները:
<Այո, Երևանի ոստիկանապետը վերջերս էր նշանակվել: Նա վատ աշխատակից չէ, մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են և կլինեն>,- հայտարարել է Օսիպյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ որում, Օսիպյանը չի բացառել, որ <որոշակի բացթողումներ եղել են>:
<Չեմ բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի>,-ասել է Օսիպյանը:


