Արմինֆո. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար իրավաբանական խնդիր չէ: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելի խոսքով, Գերմանիայում հիշում են հայ ժողովրդի նկատմամբ 1915 թ. սարսափելի իրադարձությունները: Ինչպես հիշեցրել է նա, 2016 թ. հունիսին Բունդեսթագն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձև: <Այդ բանաձևի ոգուն համապատասխան՝ այսօր ես այցելել եմ Ծիծեռնակաբերդ: Մենք գիտակցում ենք, որ 1915 թվականին սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: Այդ փաստը չպետք է մոռացության մատնվի: Դա ինձ համար իրավաբանական խնդիր չէ>,- ասել է Մերկելը: