Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան համընկավ երկրի համար պատմական՝ ժողովրդավարական բարեփոխումների հետ: Այդ մասին Երևանում Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ԳԴՀ կանցլերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանալ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը: <Ուրախ եմ փաստել, որ շատ հարցերի առնչությամբ մեր դիրքորոշումները համընկնում են, իսկ դա նշանակում է աճի համար հսկայական ներուժի առկայություն>,- նշել է կառավարության ղեկավարը:
Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Գերմանիան շարունակում է մնալ Հայաստանի երեք խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը: <Կարծում եմ, որ տիկին կանցլերը հասցրել է զգալ Հայաստանի դրական տրամադրվածությունը Գերմանիայի և անձամբ իր նկատմամբ>,- ասել է Փաշինյանը: