Արմինֆո. Այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է <Թումո> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են <Թումո>-ում, թումոցիները Անգելա Մերկելին ցուցադրել են ռոբոտաշինության, ծրագրավորման և այլ նախագծեր: Մերկելին ուղեկցել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին տրամադրում է ժամանակակից թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտություններ: Կենտրոնում դասավանդվում է 14 կրթական ոլորտ, ինչիպիսիք են անիմացիան, կայքերի մշակումը, ռոբոտաշինությունը, եռաչափ մոդելավորումը, խաղերի մշակումը, ֆիլմերի ստեղծումը և այլն։ Ներկայումս ավելի քան 14,000 պատանիներ հաճախում են կենտրոն չորս քաղաքներում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։