

Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Օդանավակայանում կանցլերին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ:
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ սա Մերկելի առաջին այցն է Հայաստան:



