


Արմինֆո.Ցանցում հայտնվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի Արտակ Դավթյանի պաշտոնական նամակի պատճենը, ուղղված Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեկմեզյանին, կապված Խաչատուրովի գտնվելու վայրի հետ 2016-ի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի հարձակման ժամանակ:
«Պարոն Բեքմեզյան, ի պատասխան Ձեր 2018 թվականի օգոստոսի 3-ի հարցման, տեղեկացնում եմ Ձեզ, որ 2016 թվականի ապրիլի 2-ին Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էր, ստացել է թշնամու` Ադրբեջանի զինված ուժերի հարձակման մասին հաղորդագրություն, 20-25 րոպե անց, ժամը 03:10-03:15-ի մոտակայքոմ եկել է իր պաշտոնավարման վայր, որտեղից իրականացրել է անմիջական կառավարումը: Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ փաստաթղթերի բնօրինակների պատճենները չեմ կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկություններ», - ասված է Դավթյանի պատասխան նամակում:
Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո ապրիլի հասարակության շրջանառվեցին տեղեկություններ, որ, իբր, ՀԱՊԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով նախկինում հանդիսանում էր ՀՀԶՈւ Գլխավոր շտաբի պետը, ադրբեջանական զինված ուժերի հարձակման ժամանակ խմում էր վիսկի և բիլիարդ էր խաղում և ժամանակին չի գնացել իր աշխատավայր:



