


Արմինֆո. Ցանկացած քննադատության նկատմամբ պետք է ցուցաբերել կառուցողականորեն մոտեցում, քանի որ կարող է հնարավոր լինի գտնել սխալներ և ուղղել դրանք: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ընդունում քննադատության պատճառով հարձակումները որևէ մեկի վրա», - ասել է կառավարության ղեկավարը, հիշեցնելով, որ կյանքի մեծն ինքը եղել է լրագրող: «Մենք բոլորս պետք է ընդունենք նոր իրավիճակը և գործեննք նոր ձևով», - ասել է նա, իր հերթին, հարցն ուղղելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Արդյոք Հայաստանի պատմության մեջ տեղեկատվական դաշտը եղել է այնքան ազատ, քան այսօր է»:
Փաշինյանը ևս մեկ անգամ նկատել է, որ չի միջամտելու դատական համակարգի գործերին: Այնուամենայնիվ, դիտարկմանն այն մասին, որ հանրահավաքում կայացրած իր հայտարարության մեջ ինքն ասել էր`«խելքի եկեք», որը հասցեագրված էր դատավորներին, որոշ շրջանակներ դա ընկալեցին որպես սպառնալիք, Փաշինյանն ասել է, որ ինքը ստացել է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ տեղի են ունենում անարդար դատական վարույթներ: «Ես դեռ 2 ամիս առաջ ասացի, որ մենք ողջունում ենք այն դատավորներին, որոնք կաշխատեն օրենքի շրջանակներում և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար: Բայց, միևնույն ժամանակ, ես ասել եմ, որ ծաանր կլինի այն դատավորների համար, ովքեր դրսի ազդեցության տակ, կաշառքի դիմաց, կրկին փորձում են դատական համակարգը տանել սխալ ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:



