Արմինֆո. Հայաստանում ոչ ոք ճնշման տակ չէ: Օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, ով իր մտահոգությունն էր հայտնել երկրի զարգացումների կապակցությամբ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է հանդիպել խոսնակի հետ և քննարկել առկա իրավիճակը: «Կարևոր է, որ ոչ ոք չունենա որևէ մտահոգություն և մտավախություն, քանի որ ոչ մի մտադրություն չի կարող գերադասվել Սահմանադրությանը: Մեզ համար կարևոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև պատգամավորները, ճիշտ ընկալեն մեր քաղաքական գործունեության բովանդակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք կա նման հնարավորություն, որ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կդառնա կառավարության ղեկավար, Փաշինյանը նշել է, որ նման տարբերակ չի տեսնում: «Հիշեք, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես նրան ասացի, որ սխալ է գնահատում իրավիճակը: Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է թերագնահատել իրավիճակը: Կարիք չկա է նախաձեռնել որևէ բան, պարզապես պետք է խոսել մարդկանց հետ, պատկերացնել իրավիճակը, օգնել նրանց իրատեսորեն գնահատել իրավիճակը: Լրացուցիչ որևէ բան անելու անհրաժեշտություն չկա»,-ասել է վարչապետը: