Արմինֆո. Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911ե ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռիե հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedesե մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06ե մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
«ВАЗ 21-06ե մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Գ.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Վիվամեդե և «Սուրբ Միքայելե ԲԿ-ներ, իսկ «Mercedesե մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։
Բժիշկները Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Բ.-ինը՝ ծանր կայուն: