


Արմինֆո.Ադրբեջանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է <անցանկալի անձանց> ցուցակում և հրաժարվել մուտքի վիզավ տրամադրել:
Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերն Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է: 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի հանդեպ, և ուրախությամբ հանդես կգար միջնորդներից մեկի դերում:
Այս շաբաթ սպասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:



