Արմինֆո. Միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության թեմայով տեսակետների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի միջև օգոստոսի 20-ին:
Ըստ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել միջսահմանային հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարին «Այս համատեքստում դեսպանն ուշադրություն է Խաղաղությանը հասնելու վարքագծի հայեցակարգին, ահաբեկչությունից ազատ, որը նախաձեռնել է ղազախական կողմը: Այդ փաստաթուղթը ներկայացվել է հունվարի 18-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում, և որի հիմնական նպատակն է գործընկեր երկրների միջև ստեղծել հակաահաբեկչական լայն միջազգային կոալիցիա, ՄԱԿ-ի 100-րդ տարելիցի կապակցությամբ ունենալ ահաբեկչությունից ազատ աշխարհ: Բացի այդ, կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները ներկա փուլում», -ասված է Ղազախստանի դեսպանատան հաղորդագրությունում: