Արմինֆո. Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Հայ-չինական բարեկամության դպրոցիե (հասցե` Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Սարկավագի 14) բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2016 թ. որոշում էր կայացրել Երևանի ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին: Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, կունենա հանրակացարան և ժամանակակից ենթակառուցվածք: Այն պետք է դառնա չինարենի ուսուցման խոշորագույն կենտրոնը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում: