Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը՝ նշելով, որ այն սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
«Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով.1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։
2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս "կարգը" խախտող աշխատակիցները: Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»,-գրել է նա:
Նշենք, որ շրջաբերականի մեջ նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը և դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: