Արմինֆո. 10 քաղաքացու սպանության և սահմանադրական կարգի տապալման փորձի համար պատասխանատու անձը չի խուսափի պատասխանատվությունից : Այդ մասին օգոստոսի 17-ին նոր կառավարության գործունեության 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ոչ մի մարդասպան պատասխանատվությունից չի խուսափելու: Եվ դրան չեն խանգարի նրանց արդարացումները՝ ներկայանալով քաղաքական հետապնդումների զոհի դերում: <Բացառում եմ, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 քաղաքացու սպանության մեջ մեղավորները խուսափեն պատասխանատվությունից>,- ընդգծել է Փաշինյանը:
Նշենք, որ Փաշինյանն անուններ չի նշել, սակայն ակնհայտ է, որ խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով նախօրեին <Երկիր մեդիա> հեռուստաալիքով հարցազրույցոի ժամանակ հայտարարելկ էր, որ կարող է առաջին քաղբանտարկյալը դառնալ Հայաստանում: Նա նաև նշել էր մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին: