Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածում է վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից:
«Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք՚,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Նշենք, որ օգոստոսի 17-ին` 18:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ Փաշինյանը կամփոփի իշխանավարության 100 օրվա արդյունքները: