Արմինֆո. Հայաստանում կստեղծվի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն: «Մենք որոշել ենք ամրապնդել «թավշյա» հեղափոխության արդյունքները և ստեղծել կուսակցություն, որը հիմնված կլինի քրիստոնեական ընդհանուր բարոյականության և ժողովրդավարական արժեքների վրա: Նոր կուսակցության ստեղծումը թելադրված է Չորրորդ Հանրապետության կայացման գործում նոր լճացում թույլ չտալու ցանկությամբ», - օգոստոսի 15-ին այս մասին հայտարարել է նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, կուսակցությունը կունենա աջ կենտրոնամետ ուղղվածություն, համատեղելով ինչպես սոցիալիզմի, այնպես էլ պահպանողականության տարրերը, ինչը հնարավոր կդարձնի պաշտպանել բնակչության լայն շերտերի շահերը: Այսպիսով, ցանկացած անձ, ով կիսում է իրենց տեսակետները, կարող է համալրել ստեղծվող կուսակցության շարքերը:
Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է լինի օլիգարխիկ երկիր, պետք է արմատախիլ անել այդ երևույթը: «Մենք պետք է գործենք երկու սկզբունքների հիման վրա` քաղաքական կոնսենսուսի բոլոր խորհրդարանական ուժերի հետ և հասարակական գործունեություն», - ասել է նա:
Բացի այդ, նա նշել է, որ կուսակցությունը մտադիր է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությանը, բայց արտահերթ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կմասկցի միայնակ: «Մեր նպատակն է`լուծել քաղաքական խնդիրներ: Եթե մենք վաստակենք ժողովրդի վստահությունը, ապա կմտնենք խորհրդարան, բայց եթե չմտնենք, ապա կպատրաստենք նոր, մշակութային, գաղափարական և քաղաքական հեղափոխություն», - ասել է նա:
Կուսակցության խորհրդանիշը կլինի սպիտակ աղավնին, իսկ հիմնադիր ժողովը նախատեսված է սեպտեմբերի 15-ին: