Արմինֆո. ՀՅԴ-ն չի բացառում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը` ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի դեպքում:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Ազատություն՚ ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն մտադիր է համագործակցել Քոչարյանի հետ քաղաքականություն նրա վերադարձի դեպքում, մասնավորապես, ասել է. «Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ: Ես չեմ բացառում նման համագործակցությունը՚:
Ըստ որում, նա ավելացրել է, որ համագործակցելու մասին առաջարկ Քոչարյանից չի ստացվել: Մարգարյանը դժվարացել է նաև ասել, թե արդյոք նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։
Ճշգրտող հարցին, թե հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, ՀՅԴ-ն հնարավոր համարում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը.
Մարգարյանն ասել է. «Ես «Մարտի 1՚-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե երևույթը ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել էինք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։ Եթե մենք դա տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում, իրենք գիտակցաբար էին գնում դրան և գնացին ու ստացան էն, ինչ ստացան՚: