Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղեվոնդյանին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նաև Արմեն Ղեվոնդյանին Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:
Մեկ այլ հրամանագրով` Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսի ՀՀ դեսպանի պաշտոնից, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: