Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հաստատել է փաստը, որ քաղաքացին սպառնացել է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ոստիկանություն համապատասխան հաղորդում է ստացվել: «Քաղաքացու ինքնությունը պարզվել է: Փաստի առնչությամբ պատրաստվում են նյութեր, քննություն է ընթանում՚,- նշել է նա:
ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են, որ համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
Մինչդեռ, ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, առողջական խնդիրներ ունեցող ոմն քաղաքացի եկել է Առողջապահության նախարարություն և բուժման համար դեղորայք պահանջել: Ըստ որում, նա սպառնացել է պայթեցնել նախարարության շենքը, եթե համապատասխան օգնություն չցուցաբերվի իրեն: