Արմինֆո.Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ, համաձայն որի՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում այդ երկիրը կներկայացնի վարչապետը։ Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել է «Ինտերֆակսը՚` վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության համաձայն` նախաձեռնությունը բարձրաձայնվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի՝ օգոստոսի 14-ին տեղի ունեցած նիստի ընթացքում։ «Քննարկվել է նաև 1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի և 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծը, որոնք առաջարկվել են Հայաստանի ներկայացուցիչների կողմից` Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ կապված:
Համաձայն դրանց՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից դիտարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը վերապահված է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասությանը՚,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունը նշում է, որ կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մեկ փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է, ով
2008 թվականի մարտի 1-ի գործով անցնում է որպես վկա. այն ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Երևանի կայազորի պետի պաշտոնը: