Արմինֆո. «Օրինաց երկիր՚ կուսակցությունը կոչ է անում իր կողմնակիցներին ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին: Այդ մասին ասվում է կուսակցության` ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
««Օրինաց երկիր՚ կուսակցությունը առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին` անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները՚,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ համանման կոչով իր կողմնակիցներին էր դիմել ՀԱԿ-ը: Սպասվում է, որ միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 օրվա իշխանավարության արդյունքները: