Արմինֆո. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ամենայն հավանականությամբ, վատ է պատկերացնում իր իրավասությունների շրջանակներում արված հայտարարությունների իմաստը: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկը` Հայկ Ալումյանը, մեկնաբանելով ՀՔԾ նախօրեին արված հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում Վերաքննիչ դատարանի գործողություններն «անօրինական» են:
Ըստ փաստաբանի, ցավալի է, որ այդ պետական մարմինն իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել անօրինական է: Ըստ Ալումյանի, մի բան է, երբ փաստաբանը դատարանի որոշումն անվանում է անօրինական և որոշում է բողոքարկել, և բոլորովին այլ է, երբ նման հայտարարությունները պետության անունից անում է պետական մարմինը: «Ոչ մի պետական մարմին իրավունք չունի հայտարարելու, որ դատարանի որոշումն անօրինական է: Պետական մարմինը կարող է հայտարարել, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ, կամ այդ որոշումն ունի թույլ տեղեր, և պատրաստվում է բողոքարկել, բայց իրավունք չունի դատարանի որոշումն անվանել անօրինական:», - ասել է Ալումյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե արդյոք ճիշտ է, որպեսզի նախկին նախագահի անձեռնմխելիությունը գերակայի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեցադրանքին, Ալումյանն ասել է, որ անձեռնմխելիության ինստիտուտը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի Հատուկ մասով, որտեղ կան ավելի ծանր հանցագործություններ, քան սահմանադրական կարգի տապալումն է: