Արմինֆո. Հայաստանի զինված ուժերն ամբողջովին վերահսկում են հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նապարարությունն արդեն հանդես է եկել ստեղծված իրավիճակի առնչությամբ համապատասխան պարզաբանումներով:
Անդրադառնալով այդ ուղղությամբ վերադիրքավորվելու Ադրբեջանի ԶՈւ փորձերին` Նաղդալյանը, մասնավորապես, ասել է. «Մենք տարբեր խողովակներով, այդ թվում` հանրային, հայտարարել ենք, որ նման փորձերն անընդունելի են հայկական կողի համար և կկանխվեն՚: