Արմինֆո. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանին խափանման միջոցը: Այսպիսով, դատարանը բավարարել է խափանման միջոցը փոխելու մասին 2-րդ նախագահի միջնորդությունը, նրան ազատ արձակելով նույնիսկ առանց պաշտպանության կողմից առաջարկված գրավի:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից մեկը`Ռուբեն Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահն ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հաշվի առնելով նրա անձեռնմխելիությունը: Հիմնական թեզը կայանում է նրանում, որ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Ռոբերտ Քոչարյանն օգտվել է անձեռնմխելիության իրավունքից, նա չի կարող ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հակասահմանադրական էր: Միևնույն ժամանակ, ըստ Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում: