Արմինֆո. Կառավարության շենքի մոտ այսօր տեղի է ունեցել Լիդիան ընկերության աշխատակիցների հերթական պիկետը, որոնք ապրում են հանքավայրին հարակից համայնքներում: Ըստ Լիդիան Արմենիայի կենսաբազմազանության մոնիտորինգի մասնագետ Մխիթար Արշակյանի, հանքարդյունաբերության նախագիծը պարապուրտի մեջ է 53 օր, այդ ընթացքում 3 նամակներ է ուղարկվել կառավարությանը, կոչ անելով միջոցներ ձեռնարկել ակտիվիստների խմբի ամենաթողության դեմ, որոնք փակել են հանքավայրի ճանապարհը և այդպիսով դադարեցրել աշխատանքային գործընթացը:
Նշենք, որ ճանապարհները դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր արդեն փակ են գրեթե 2 ամիս, մի խումբ ակտիվիստների կողմից, ովքեր դեմ են հանքավայրի շահագործմանը: Ոստիկանությունը չի միջամտում:
«Չնայած կառավարությանն ուղղված մեր կոչերին, որևէ գործողություն չի ձեռնարկվում», - ասել է Արշակյանը մամուլին տված հարցազրույցում: Հետևաբար, աշխատակիցները որոշեցին կրկին դիմել իշխանություններին: Այս անգամ արդյունքն իրեն երկար չսպասեցրեց: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընկերության 6 աշխատակիցներին հրավիրեց լրագրողների ներկայությամբ երկխոսության:
Ներկայացնելով իրավիճակը, Արշակյանը հնչեցրեց հիմնական խնդիրը, որը մտահոգում է ընկերության բոլոր աշխատակիցներին: «Մենք համբերատար էինք և խոնարհ է 53 օր, քանի որ այդ մասին մեզ խնդրել էր վարչապետը Ջերմուկ կատարած իր այցի ընթացքում: Նույն խնդրանքն ուղղվել է նաև բողոքի ակցիաներ ակտիվիստներին, բայց դրանից հետո էլ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Խախտված է մեր աշխատանքի իրավունքը: Մենք երեք անգամ նամակ ենք ուղարկել կառավարությանը: Չստանալով որևէ արձագանք, երեկ որոշեցինք հարակից համայնքների բնակիչների հետ, ովքեր ընկերության աշխատակիցներն են, հավաքվել կառավարության շենքի մոտ և ստանալ մեր գլխավոր հարցի պատասխանը`ինչու է խախտվում աշխատելու մեր իրավունքը, և երբ կարող ենք վերադառնալ մեր աշխատատեղեր»:
Սերժ Վարագ Սիսեռյանին կոչ է արել լինել համբերատար մինչև ամսվա վերջ, երբ կներկայացվեն Ամուլսարի նախագծի ուսումնասիրության աշխատանքային խմբի եզրակացությունները: «Ես գիտեմ, որ բավականաչափ երկար եք սպասել, և ձեր աշխատելու իրավունքը խախտվել է: Բայց խնդրում եմ համբերատար լինել ևս 15 օր: Վստահեցնում եմ, որ այս ամսվա վերջում որոշումը կկայացվի», - ընդգծել է նա: Այս համատեքստում փոխվարչապետը գրասենյակի տնօրենը վստահեցրել է, որ ուսումնասիրությունների արդյունքները կլինեն օբյեկտիվ, ինչպես նաև վարչապետի դրան հաջորդող որոշումները: «Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված է նաև մեր ներկայացուցիչը, փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը: Մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն ինչ, ապահովելու հետազոտական թիմի բնականոն գործունեությունը», - ասել է նա:
Իր հերթին, Լիդիան ընկերության մարկշեյդեր Կարեն Բադալյանը դիմել է Սերժ Վարագ Սիսեռյանին, հակընդդեմ առաջարկով. «Քանի որ մենք այս 53 օրերին գնացել ենք զիջումների, ապա ինչու ցուցարարները նույնպես չեն կարող վարվել նման կերպ առաջիկա 15 օրերի ընթացքում, և մեզ թույլ տալ մինչև ամսվա վերջ սկսել աշխատելը: Այդ ժամանակահատվածում մենք, միևնույնն է, չենք կարող բացել հանքավայրը, բայց գոնե մարդիկ զրկված չեն լինի աշխատանքից և կպահպանեն իրենց աշխատանքները»: Միևնույն ժամանակ, նա բարձրացրել է միգրացիայի հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Սարավանից, որը սահմանամերձ համայնք է, արդեն սկսվել է աշխատակիցների արտագաղթը, աշխատանքը փնտրելու նպատակով: «Ես նույնպես, եթե խնդիրը չլուծվի, մտադիր եմ արտագաղթել երկրից», - ընդգծել է Բադալյանը:
Վերջում, փոխվարչապետ իրավական հարցերով օգնական Վահե Դանիելյանը հավելել է, որ աշխատանքային խմբի ուսումնասիրությունը կտարածվի բացարձակապես բոլոր հանքավայրերի վրա, որոնք շահագործվում են Հայաստանի տարածքում: «Ձեր աշխատանքը չի կասեցվել պետության կողմից, այլ մի քանի անձանց, որոնք այն կարծիքին են, որ Ամուլսարի ծրագիրը պարունակում է բնապահպանական և առողջապահական ռիսկեր: Այժմ, վարչապետի որոշմամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կորոշի, թե որքանով են այդ մտահոգությունները համապատասխանում իրականությանը, և եթե կան ռիսկեր, ապա հարկավոր է դրանք ինչ-որ կերպ նվազել: Սա նույնպես բխում է կառավարության ծրագրից ու նրա շահերից, որոնք ուղղված են հանքարդյունաբերության ոլորտում բոլոր տեսակի չարաշահումների վերացմանը», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: