Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մերձկասպյան երկրների ղեկավարների V-րդ գագաթնաժողովում չի շրջանցել ղարաբաղյան հակամարտության թեման` հերթական անգամ մեղադրելով Հայաստանին «օկուպացիայի՚ մեջ:
Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը ծանրակշիռ ներդրում է ունենում տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում: «Տարածաշրջանային անվտանգությանը մեծ սպառնալիք է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կողմից իրականացվող օկուպացիոն քաղաքականությունը՚,- ասել է նա: Ըստ որում, Ադրբեջանի առաջնորդը «հին երգն է երգել՚ ադրբեջանական տարածքների օկուպացման, փախստականների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման մասին:
«Հայաստանը փորձում է օկուպացված տարածքների ապօրինի բնակեցման քաղաքականություն իրականացնել: Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջաններն ադրբեջանական պատմական հողեր են, իսկ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծում գնի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՚,- հայտարարել է Ալիևը: