Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար որոշակի նախապատրաստական փուլ է պահանջվում: Այդ մասին նախօրեին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների:
Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման՚,- ասել է Փաշինյանը:
Բացի այդ, ինչպես ընդգծել է վարչապետը, Հայաստանի կառավարությունը բանակցությունները կառուցողական հունով շարունակելու պատրաստակամություն է հայտնել` ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում: