Արմինֆո. Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պոիտինը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առնչվող հարցը:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Նազարբաևը Պուտինի հետ հանդիպմանը, ով Ղազախստան է ժամանել Կասպյան հինգերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար, մասնավորապես, ասել է. «Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս տարի մենք դեռ կունենանք միջտարածաշրջանային հանդիպում Պետրոպավլովսկում, ևս մեկ հանդիպում, կարծում եմ, Դուշանբեում: Բոլոր այդ հանդիպումներում մենք առանձին կքննարկենք երկկողմ հարաբերությունները, հանդիպումներն օգնում են լուծել բոլոր հարցերը: Քննարկվելիք հարցերի թվում, իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, ինչը խնդրահարույց է դարձել՚:
Պուտինն իր հերթին, անդրադառնալով ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում հարաբերություններին, նշել է, որ կան նաև խնդրահարույց հարցեր, և դրանցից մեկն առնչվում էՀԱՊԿ-ին: Բայց ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա, նրա խոսքով, ապրանքաշրջանառությունն աճում է, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգացում է ապրում:
Նշենք, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ, ով որպես մեղադրայլ է անցնում 2008 թ. մարտի 1-ի գործով: