Արմինֆո.Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա: Այս մասին տեղեկացրել է կոսակցության մամուլի ծառայությունը:
«Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,-ասված է հայտարարության մեջ: