Շաբաթ, 11 Օգոստոսի 2018 13:12
Նաիրա Բադալյան

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

              

«Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին. գիտեք, ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան: Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում և ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե անցյալը, երեք ամսվա իրադարձությունները գնահատելու համար, այլ ցույց տալու բոլորին երկրի խնդիրները լուծելու բանալին:

 

«Եթե ուշադրություն եք դարձրել, հեղափոխության ողջ ընթացքում  երբեք չեմ ասել,  որ ես կամ մեր քաղաքական թիմն անելու է հեղափոխություն: Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե նոր Հայաստանում: Ինչո՞ւ ենք  բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետև դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որևէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք և անմնացորդ, բայց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ: Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ որ փոքր բան այն չենք արել: Համոզված եմ՝ այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք,  պետք է շարունակենք համատեղ»,- ասել  է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով անելու է ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ արտերկրում գտնվող մեր հայրենակից  գործարարների համար: Նա վերջիններիս կոչ է արել օր առաջ գալ հայրենիք՝ շենացնելու երկիրը: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ արտերկրի իրենց բարեկամներից գումարներ են ստանում, բայց ես պարզ եմ ասում՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: Մարդիկ, այո, միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին և մտածում էին, որ այստեղ բիզնես իրականացնելիս «փայ են մտնելու», «գործ են սարքելու», «խլելու են»:  Ես ասում եմ՝ այդ Հայաստանը էլ չկա, ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի համար վտանգ ստեղծել: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող «փայ մտնել»: Մենք երաշխավորում ենք, եթե գործարարն աշխատի օրինական դաշտում, որևէ մեկը նրան ոչ մի բան չի կարող անել, հետևաբար, սպասելու հարկ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

              

Վարչապետը կոչ է արել բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև հայ ժողովուրդն աշխատող է: «Գիտեմ, որ այսօր հնարավորությունները սահմանափակ են, շատ հարցեր կան, որ լուծված չեն, բայց ուզում եմ ձեզ մի բան խնդրել՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ մեկին, ով կասի, որ չի ստացվել ու երկիրը երկիր չի դառնալու, ամեն ինչ սուտ է: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ է և ճշմարտություն է, այն, ինչ որ դուք տեսնում եք, իրականություն է: Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, և իրականությունն այն է, որ դուք հաղթելու եք, և իրականությունն այն է, որ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է: «Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան  հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

              

Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները: Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

              

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին:  Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: «Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ  չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար: Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը:

              

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը,  անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ:

 

Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի  գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակումՍկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժինՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժին
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցըՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը
Հայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակըՀայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակը
Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՆիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումըՍամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումը
Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝  նա չի գնա արտահերթ ընտրությունների Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝ նա չի գնա արտահերթ ընտրությունների
Թոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգըԹոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերըԱրցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
Հայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներՄեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներ
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետՀայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետ
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17
Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանՍլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Նիկոլ Փաշինյանը և թագուհի Սոֆիան քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը և թագուհի Սոֆիան քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի խորհրդարանը քննարկում է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը քննարկում է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
EAFJD-ը դատապարտում է Վիեննայի փառատոնին արցախյան համույթների մասնակցությունը սահմանափակելու դիվանագիտական փորձերըEAFJD-ը դատապարտում է Վիեննայի փառատոնին արցախյան համույթների մասնակցությունը սահմանափակելու դիվանագիտական փորձերը
"Իմնեմնիմի" փոդքաստի հաղորդավարների նկատմամբ վարչական վերահսկողությունը վերացվել է
ԱԺ խոսնակ․ Լավ է, որ TRIPP նախագիծը կախված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրիցԱԺ խոսնակ․ Լավ է, որ TRIPP նախագիծը կախված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրից
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունը ոչ թե ձգտում է բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը, այլ փորձում է այն կապել կոնկրետ մարդկանց հետԼևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունը ոչ թե ձգտում է բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը, այլ փորձում է այն կապել կոնկրետ մարդկանց հետ
Կարապետյան. Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով Ադրբեջանին դրդում են չստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրըԿարապետյան. Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով Ադրբեջանին դրդում են չստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
Ընդդիմադիր․ Նոր սահմանադրության նախագիծը մշակվում է միայն մեկ նպատակով՝ բացառել Անկախության մասին հռչակագրին հղումըԸնդդիմադիր․ Նոր սահմանադրության նախագիծը մշակվում է միայն մեկ նպատակով՝ բացառել Անկախության մասին հռչակագրին հղումը
Հայաստանը հետաքրքրված է Ճապոնիայի փորձով շրջակա միջավայրի ոլորտումՀայաստանը հետաքրքրված է Ճապոնիայի փորձով շրջակա միջավայրի ոլորտում
Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհինՀայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին
Եվրոպական առաջատար դաշնամուր արտադրող Petrof ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբԵվրոպական առաջատար դաշնամուր արտադրող Petrof ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ
Հանրապետականը հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին. Մենք չենք կարող թույլ տալ, որ սրիկաները դավաճանություն գործելիս թաքնվեն հայ ժողովրդի մեծ որդիների անունների ետևումՀանրապետականը հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին. Մենք չենք կարող թույլ տալ, որ սրիկաները դավաճանություն գործելիս թաքնվեն հայ ժողովրդի մեծ որդիների անունների ետևում
 ՀԱԿ փոխնախագահ. TRIPP համաձայնագիրը կարող է վավերացվել միայն Հայաստանի կառավարության երեք երաշխիքների դեպքում ՀԱԿ փոխնախագահ. TRIPP համաձայնագիրը կարող է վավերացվել միայն Հայաստանի կառավարության երեք երաշխիքների դեպքում
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Մինչև նոր Սահմանադրության տեքստը հրապարակվելը դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների մասինՀայաստանի խորհրդարանի խոսնակ. Մինչև նոր Սահմանադրության տեքստը հրապարակվելը դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների մասին
Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին ժամանակակից բնապահպանական չափորոշիչների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործումԵվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին ժամանակակից բնապահպանական չափորոշիչների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում
Հայաստանի խորհրդարանում սկսվել են TRIPP նախագծի վերաբերյալ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում սկսվել են TRIPP նախագծի վերաբերյալ քննարկումները
Հայաստանը և Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը հատուկ պահպանվող բնական տարածքների կառավարման ոլորտումՀայաստանը և Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը հատուկ պահպանվող բնական տարածքների կառավարման ոլորտում
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները
Ստուբ. Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նման երկրների անդամակցությունը ԵՄ-ին կախված կլինի նրանց հետագա զարգացումիցՍտուբ. Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նման երկրների անդամակցությունը ԵՄ-ին կախված կլինի նրանց հետագա զարգացումից
Պաշտոնական. Նիդեռլանդների կառավարությունը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունըՊաշտոնական. Նիդեռլանդների կառավարությունը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը
Սիփանիկ գյուղի գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման համարՍիփանիկ գյուղի գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման համար
Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեՀայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե
Արտաքին գործերի նախարար. Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործումԱրտաքին գործերի նախարար. Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործում
Նարեկ Կարապետյան. Հայաստանի դիրքերը տարածաշրջանում կարող էին այլ լինել, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ողբերգությունըՆարեկ Կարապետյան. Հայաստանի դիրքերը տարածաշրջանում կարող էին այլ լինել, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը
Պաշտոնական Երևանը քաղաքական ենթատեքստ է նկատել ԵԱՏՄ-ի զեկույցում՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալՊաշտոնական Երևանը քաղաքական ենթատեքստ է նկատել ԵԱՏՄ-ի զեկույցում՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Վարչապետը և խորհրդարանի խոսնակը հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակինՎարչապետը և խորհրդարանի խոսնակը հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին
Հայաստանում կսահմանվի պետական ծառայողի օրըՀայաստանում կսահմանվի պետական ծառայողի օրը
Հայաստանը և Գերմանիան ստորագրել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագիրՀայաստանը և Գերմանիան ստորագրել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր
Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են ընթանում Երևանում։Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են ընթանում Երևանում։
Հայաստանի խորհրդարանը հարգանքի տուրք մատուցեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվածների հիշատակինՀայաստանի խորհրդարանը հարգանքի տուրք մատուցեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվածների հիշատակին
Հանրապետական. Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ տարած հաղթանակի մասին հայտարարությունը ազդանշան է Թուրքիային և ԱդրբեջանինՀանրապետական. Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ տարած հաղթանակի մասին հայտարարությունը ազդանշան է Թուրքիային և Ադրբեջանին
Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըԵրևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
Իրավաբան. Հայաստանում ընտրությունների պատկերը չպետք է ուրախացնի ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկինԻրավաբան. Հայաստանում ընտրությունների պատկերը չպետք է ուրախացնի ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին
COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank             COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank            
Փաստաբան․ Ինչու՞ է Տիգրանաշենում երեխաների խաղահրապարակի կառուցումը խիստ ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համարՓաստաբան․ Ինչու՞ է Տիգրանաշենում երեխաների խաղահրապարակի կառուցումը խիստ ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համար
Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը շնորհավորել է "Ուսանողական ցուցակ"-ին Սերբիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Հայաստաի օմբուդսմենՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Հայաստաի օմբուդսմեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրելԴատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել
ՀՀ ԱԳ նախարարն Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումըՀՀ ԱԳ նախարարն Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջևՀՀ-ում ՌԴ դեսպանատանը զուգահեռներ են անցկացրել Շիրակի մարզպետի՝ ինչ-որ «իվանների» մասին հայտարարությունների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև
Բուլղարիայում հաշվարկվել է արձանագրությունների ավելի քան 95%-ըԲուլղարիայում հաշվարկվել է արձանագրությունների ավելի քան 95%-ը
Հայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանրՀայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրելՀայաստանը Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրել
WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնWOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ