Արմինֆո.. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխության մասին դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամբաստանյալների փաստաբաններից մեկը`Արամ Օրբելյանը: Նրա կարծիքով, պաշտպանության միջնորդությունը կբավարարվի:
Ըստ փաստաբանի, այսօր լսվել են կողմերի փաստարկները: Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանի ասելով, հանդես է եկել տպավորիչ ելույթով:
Արամ Օրբելյանի խոսքերով, Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն անհիմն էր: Ըստ նրա, եթե կան կասկածներ, որ 2-րդ նախագահը կփորձի խոչընդոտել քննությանը կամ խուսափել պատասխանատվությունից, լքելով երկրի սահմանները, ապա հարցը կարող է լուծվել այլ միջոցի կիրառմամբ`երկիրը չլքելու ստորագրությամբ:
Նշենք, որ ավել վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առումով հայտարարեց, որ այս պահին, երբ ընթանում են իրավական գործընթացներ, ինքը ձեռնպահ կմնա երևէ մեկնաբանությունից: «Ես գտնում եմ, որ այս պահին սխալ է, որպեսզի ես որևէ մեկնաբանություն տամ այս թեմայի շուրջ, քանի որ ցանկացած մեկնաբանություն կարելի է դիտարկել, մեկնաբանվել որպես միջամտություն, ճնշում գործի վրա: Բայց ես գտնում եմ, որ դուք բոլորդ, և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», - հայտարարել է Փաշինյանը: