Արմինֆո.Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ղեկավարելու է ճարտարապետ և քաղաքային ծրագրավորող Սարհատ Պետրոսյանը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության օգոստոսի 9-ի նիստում:
Ինչպես նշվում է նշանակման հիմնավորման տեղեկանքում, «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար:
Նշենք, որ հունիսի 8-ին կառավարության նիստում Մարտին Սարգսյանը ազատվել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Սարգսյանը նշանակվել էր այդ պաշտոնում 2015 թ. հունիսի 3-ին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով: