Արմինֆո.Մինչև տարեվերջ կարող է ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություն, և Շվեյցարիայի միջնորդությամբ կվերսկսվի Հարավային Օսիայի ճանապարհի շահագործումը: «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով, ըստ նախնական պայմանավորվածության, հաշվի առնելով քաղաքական տարաձայնությունները Վրաստանի և Հարավային Օսիայի միջև, շվեյցարական SGS ընկերությունը պետք է բեռն ստանա մեկ պետությունից և տեղափոխի մյուս պետություն:Անդրադառնալով մեքենաների կուտակումներին «Վերին Լարսի» անցակետում, նախարարը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակում որևէ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդիրներն առաջանում են անցակետի թողունակության պատճառով: Նա ասել է, որ ներկայումս անցակետում կուտակվել է մոտ 600 բեռնատար և 500 մարդատար ավտոմեքենա: