Արմինֆո.Ավելի քան մեկ միլիոն ընթերցող ունեցող ամերիկյան Woman's World ամսագրի հարցման արդյունքների համաձայն` «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին՚ է ճանաչվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը:
Հակոբյանի թեկնածության օգտին քվեարկել է ամսագրի ընթերցողների 48%-ը: Հատկանշական է, որ 2017 թվականին այդ անվանակարգում հաղթել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը։