Արմինֆո. ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-ից 8-ը մասնակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իսկ ՌԴ-ում ավիացիոն ուժերի «Ավիադարտս» մրցմանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:
«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցույթը մեկնարկել է հուլիսի 28-ին: