Արմինֆո. ՎՏԲ Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` “Ավտովարկերի գնում”, որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:
Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին՝ իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ` բարելավված պայմաններով` թեթևացնելով ամսական վարկային բեռը:
Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` սկսած ընդամենը 13.5%-ից մինչև 60 ամիս մարման ժամկետով: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին:
ՎՏԲ Հայաստան բանկի կողմից ավտովարկերի գնման ակնհայտ առավելություններից են նաև այն, որ`
Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):
ՎՏԲ-Հայաստան բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով 87-87 Միասնական տեղեկատվական կոնտրոն: