Արմինֆո. Եթե բոլոր լիազոր կառույցները, մասնավորապես, ոստիկանությունը, տարածքային ընտրական հանձնաժողովները, գլխավոր դատախազությունը, քննչական կառույցները աշխատեն պատշաճ մակարդակով, անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս աշխատակազմով էլ Հայաստանում կարելի է անցկացնել Երևանի ավագանու և երկրի խորհրդարանի ազատ և թափանցիկ ընտրություններ: Նման վստահություն է արտահայտել ֆեյսուքյան ասուլիսում փոխվարչապետը Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ նախկինում ողջ պրոբլեմը կայանում էր նրանում, որ բոլոր կառույցներն արդյունավետ չէին գործում, հաճախ խախտում էին օրենքները: «Օրինակ, Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունն անմիջապես չէին արձագանքեում քաղաքացիների բողոքներին, առկա փաստերով չէին հարուցվում վարույթներ: Ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները փակում էին աչքերը բազմաթիվ երևույթների առջև: Այսինքն, խնդիրը ոչ միայն ԿԸՀ-ում էր: Եթե բոլոր այդ կառույցները գործոն ինչպես հարկն է, ապա ներկայիս ԿԸՀ կազմը նույնպես կկարողանան անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - ընդգծել է նա: