Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարության՝ գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով վերջին մի քանի տարվա հետազոտության արդյունքները:
Ավելի քան 350 մատակարարից ամեն տարի առանձնացվում են մի քանի խոշորագույնները: Բացի բնական մենաշնորհներից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), կա ևս մի քանի տասնյակ ընկերություն, որոնց հետ աշխատանքին Պաշտպանության նախարարությունը նախապատվություն է տալիս: Դրանց բաժին է ընկնում պայմանագրերի ընդհանուր գումարի մոտ 40 տոկոսը: Օրինակ՝ դա «Ֆլեշ»-ն է (վառելիք), «Էլիտ-կապիտալ»-ը (սննդամթերք), «Ավանգարդ» (ունիվերսալ ընկերություն, սակայն այժմ ՊՆ-ի հետ աշխատում է չորս հիմնական ուղղություններով), «Մոսեսկո» ( քսայուղեր), «Արփի անիվ» (ավտոմեքենաների պահեստամասեր) եւ այլն:
«Գնումները կենտրոնացված բնույթ են կրում, ինչը վկայում է մրցակցության սահմանափակ լինելու մասին: Եթե պայմանագրի գումարը 20 միլիոնից պակաս է, ապա մրցակցությունն ավելի մեծ է: Եթե գումարն ավելի մեծ է, հանդես են գալիս նույն ընկերությունները: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման մենաշնորհային ընկերությունների եկամտի առյուծի բաժինը ՊՆ-ից է, ինչը վկայում է գերատեսչությունից դրանց կախվածության մասին»,- հավաստում է Մանուկյանը: