Արմինֆո.«Բրյուսելում կայացած հանդիպուրմն առաջին բովանդակալից շփումն էր իմ հայ նոր գործընկերոջ հետ: Մենք նպատակադրված ենք հասնելու արդյունքի և պատրաստ ենք ինտենսիվորեն շարունակել այդ ուղղությամբ սուբստանտիվ երկխոսությունը»,- Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի խոսքերը մեջ է բերում ՌԻԱ Նովոստին:
Մամեդյարովն ավելացրել է, որ Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար, որի շրջանակներում պետք է անցկացվեն «պատասխանատու և բովանդակային» բանակցություններ: