Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Ավելի վաղ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար: Այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու»,-գրել էր նա: