Արմինֆո.ԱԺ 45 պատգամավորի ստորագրություն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերանայելու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ Գլխավոր դատախազությունում, ստորագրություններն արդեն ստացվել են, հարցը գտնվում է քննարկման փուլում:
Պատգամավորները, մասնավորապես, պնդում են փոխել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ իրենց անձնական երաշխավորությամբ ազատ արձակելով նրան: Փաստաթղթի տակ ստորագրել են Հանրապետական կուսակցությունից պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահը և փոխնախագահները, ինչպես նաև ՀՅԴ խմբակցության որոշ անդամներ: