Արմինֆո.Հայաստանում պետք է ձևավորվի քաղքական ուժ, որի հիմքում լինի «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը` այն հեղափոխական արժեքներով ու նպատակներով, որոնք հռչակել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` կառավարության նիստից առաջ:
Նրա ասելով, այդ քաղաքական ուժը կդառնա բարեփոխումների «դրոշակակիր՚, ձեռնամուխ կլինի հռչակված արժեքների առաջ մղմանը, դրանով իսկ կստանձնի երկրում փոփոխությունների համար պատասխանատվությունը: Նրա համոզմամբ, այդ քաղաքական ուժի մեջ կարող են ներգրավվել քաղաքական և հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Անդրադառնալոբվ ՔՊ կողմից «Ելք՚ դաշինքից առանձին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար Հայկ Մարությանի թեկնածության առաջադրման հարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ դա չի նշանակում դաշինքի պառակտում: «Վաղ է նման եզրահանգումներ անել: Եթե «Ելք՚ դաշինքում տեղի ունենա պառակտում, ապա այդ մասին անպայման պաշտոնապես կհայտարարվի՚, - հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն ակնարկին, թե շատերը Հայկ Մարությանի թեկնածությունը լուրջ չեն ընդունում, Միրզոյանը հայտարարել է. «Կես տարի առաջ մեզ էլ լուրջ չէին ընդունում՚: