Արմինֆո. 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան ստանալու համար դիմել է տարբեր երկրների 108 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանում ապաստան ստանալու համար ավելի շատ դիմել են Իրաքի քաղաքացիներ՝ 44 մարդ: Այնուհետև հաջորդում է Եմենը՝16 քաղաքացի: Իրանից Հայաստանին է դիմել է 13 քաղաքացի, Սիրիայից՝ 11, Բանգլադեից՝ 7, Ուկրաինայից՝ 6, այլ երկրներից՝11: